Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

ԱԱԾ կամ Ոստիկանության ցանկացած օպերատիվ տեղեկություն օգտագործվում է քաղաքական նպատակների համար

ԱԱԾ կամ Ոստիկանության ցանկացած օպերատիվ տեղեկություն օգտագործվում է քաղաքական նպատակների համար
29.06.2025 | 12:49

Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԱԾ-ն օպերատիվ կամ ծառայողական գաղտնիք չունի:

Օպերատիվ տվյալները կարող են հանգիստ հրապարակվել, ու դրա համար ո՛չ ոք պատասխանատվություն չի կրելու:

Հասկանո՞ւմ եք, որ երկրում իրավակարգ է տապալվում։

Օպերատիվ տվյալները ո'չ ոք առանց համապատասխան ընթացակարգի չի՛ կարող հրապարակել։

Բազմաթիվ սպաների գիտեմ, որ անմեղ զրույցի համար, որը օպերատիվ տվյալի բացահայտում չի եղել, ո'չ միայն հեռացվել են համակարգից, այլև քրեական գործերով են անցնում։

Իսկ հիմա ԱԱԾ կամ Ոստիկանության ցանկացած օպերատիվ տեղեկություն օգտագործվում է քաղաքական նպատակների համար:

Տղե՛րք, ի՞նչ եք անում, խնդիր չե՞ք տեսնում:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ